ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը շաբաթ այցելեց «Արմավիր» ՔԿՀ։ Մեր ունեցած տեղեկություններով` Բաբլոյանը հանդիպել է Հ2 սեփականատեր Սամվելի Մայրապետյանի հետ։ Հիշեցնենք, որ Մայրապետյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով:
Լրատվամիջոցների ղեկավարները դիմել են Նիկոլ Փաշինյանին փոխելու խափանման միջոցը։ Բաբլոյանը շրջել է նաեւ ՔԿՀի մասնաշենքերով, ծանոթացել դատապարտյալների առօրյային։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ