«Բոլոր քաղաքական ուժերը անկախ իշխանության հանդեպ վերաբերմունքից պետք է դրսևորեն միասնական կամք և մեկ դիրքորոշումով հանդես գան արտաքին աշխարհի առջև. այն է՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղը պետք է մնա Հայաստանին»:
Նոյեմբերի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին է խոսել «Ընդդեմ իրավական կամայականության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ ՀԱՊԿ-ում որևէ մեկ այլ պետություն, (որքան էլ կոպիտ ու ոչ կոռեկտ պահվածք դրսևորի՝ լինի Բելառուս թե Ղազախստան) հիմքեր չունեն քարտուղարի պաշտոնը գրավելու հավակնություն ունենալ. «ՀԱՊԿ կանոնադրությունը այդ առումով հստակ է՝ 3 տարի քարտուղարի պաշտոնը պատկանում է մի երկրի: ՀԱՊԿ-ից պետք է պահանջել ենթարկվել իրենց իսկ կանոնադրության նորմերին»:
Ըստ Ալավերդյանի, այն, թե ինչպես է տեղի ունեցել, ինչ ներքին խնդիրներ են եղել, դա ոչ մեկի խնդիրը չէ. «Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ում կարող էր չլինել ցանկացած այլ պատճառով, այսինքն ի՞նչ, հիմա այդ տեղի համար պետք է սկսվի տղայական կռիվ` Նազարբաև- Լուկաշենկո»,- ասում է Ալավերդյանը: Այս հարցում Ռուսաստանի դերի մասին խոսելով ՝ Ալավերդյանը նկատեց. «Ռուսաստանը սպասողական վիճակում է»:
Անդրադառնալով Լուկաշենկո – Ալիև դռնփակ հանդիպմանը Ալավերդյանը ցավակցեց Լուկաշենկոյին և ասաց. «Լուկաշենկոն Ալիևին դուր գալու համար կորցրեց ուժեղ տղամարդու կերպարը, այդ քայլով Լուկաշենկոն վնասեց ինքն իրեն»:
Մանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Անդրադառնալով Լուկաշենկո – Ալիև դռնփակ հանդիպմանը Ալավերդյանը ցավակցեց Լուկաշենկոյին և ասաց.
«Լուկաշենկոն Ալիևին դուր գալու համար կորցրեց ուժեղ տղամարդու կերպարը, այդ քայլով Լուկաշենկոն վնասեց ինքն իրեն»:
Տիկին Ալավերդյանը մի փոքր սխալվեց եւ նա ի նկատի ուներ «Լուկաշենկոն Ալիևի կնոջն դուր գալու համար» չէ որ ԲԱՏԿԱՆ այդ սիրո համար չխնայեց երկրի բյուջեի միլիոնավոր ռուբլիները Մինսկի կենտրոնում կառուցելու մի փոքրիկ դղյակ սիրւհու համար: