Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ չեն ցանկանում գրանցված աշխատանքի անցնել եւ զրկվել «Փարոսից»

Նոյեմբեր 17,2018 16:26

«Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակահատվածում բերել հաջողություններ, եթե կա գիտելիք, կամք ու աշխատանք»,- սա ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի մոտեցումն է: Նախարարի պաշտոնակատարն  այսօր LoftYerevan-ում իր մոտեցումները կիսեց ոլորտի ներկայացուցիչների հետ` «Գյուղատնտեսություն, որը բիզնես է» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ: Նախարարը կարեւորում է գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումը. «Մեր խնդիրներից է երիտասարդ փորձառու ֆերմերների քիչ լինելը: Պետք է խրախուսենք երիտասարդ ֆերմերին, մեր գյուղատնտեսության ապագան կրթված երիտասարդները, ֆերմերներն են»:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց`գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, բնական աղետները խնդիր են դառնում հաճախ: Ասաց, որ 2019 թվականից գյուղացիական ապահովագրության համակարգի փորձնական ծրագիր են ներդնելու:

Նախարարի պաշտոնակատարին շատ հարցեր տրվեցին`ոռոգման ջրի հետ կապված: «Ջրի հարցը ամենացավոտ հարցերից է, մենք հիմա ունենք միջգերատեսչական համագործակցության լայն շեմ. եթե ոռոգման համակարգեր ենք կառուցում, ներդնում ենք ջրամբարների ունենալը, հաշվարկները հենց սկզբից պետք է անել»:

Գործարար Արտյոմ Թադեւոսյանը հինգ տարի առաջ է Հայաստան վերադարձել եւ չրի արտադրությամբ է զբաղվում: Նա դժգոհեց կառավարություն-ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներ երկխոսության բացակայությունից: Նախարարը համամիտ է, իրենք խոշորների հետ են աշխատում, իսկ խոշորների եւ ՓՄՁ-ների խնդիրներն այլ են:

Մանրամասները`տեսանյութում

Ֆերմերներից մեկն էլ անդրադարձավ նախարարի բարձրացրած այն հարցին, թե ինչո՞ւ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման  սուբսիդավորման ծրագիրը չի «աշխատել»: Ըստ գործարարի, նախ `ջրի իրական  արժեքը այլ է, նաեւ պարբերական ջրամատակարարման հարց, աշխատողների խնդիր կա, քանի որ մարդիկ չեն ցանկանում մի քանի ամսով գրանցված աշխատանքի անցնելով «Փարոսից» զրկվել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930