Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտը հատեց ճանապարհի կեսը: Մրցակիցները խաղացել են վեց պարտիա ու ոչ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել: Վերջինում «հաշիվը բացելու» որոշակի հնարավորություն ուներ հավակնորդը, սակայն աշխարհի չեմպիոնը ճշգրիտ քայլերով կարողացավ ոչ-ոքի կորզել: Հաշիվը կրկին հավասար է՝ 3:3:
Այսօր գրոսմայստերները հանգստանում են: Սպասվում է, որ մարաթոնի երկրորդ հատվածն անհամեմատ հետաքրքիր կլինի: Հավակնորդ Կարուանան պետք է որ ռիսկի գնա եւ չեմպիոնի պաշտպանությունը ճեղքելու ուղիներ գտնի, քանի որ մրցամարտի ավարտին միավորների հավասարության դեպքում Կարլսենը կպահպանի չեմպիոնական թագը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ