Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեռական փոքրամասնությունները հարձակվում են եկեղեցու վրա, իսկ սոցցանցերում՝ համատարած հայհոյում». Նիկոյան (տեսանյութ)

Նոյեմբեր 17,2018 14:14

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ ԱԺ-ում չընդունվեց «Հանրապետական» խմբակցության այն օրինագիծը, որով առաջարկվում էր Ամենայն հայոց կաթողիկոսին հատուկ պահպանության տակ առնել եւ նրա անվտանգությունն ապահովել: «Այսօր փառաբանվում են կրոնական եւ սեռական փոքրամասնությունները: Սոցցանցերում համատարած հայհոյանք է. մեկնաբանությունները պոռնոֆիլմերից չեն տարբերվում: Այս միջավայրում պետք է լինեն մարդիկ, որոնք ադեկվատ վարքագիծ պետք է դրսեւորեն»,-հանրության բարոյահոգեբանական մթնոլորտն այսպես է նկարագրում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Հարցին՝ «որոնք են այն պատճառները, որ եկեղեցին հիմա է հարձակման ենթարկվում», նա այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց. «Որովհետեւ վերջին իրադարձությունների արդյունքում ՀՀ-ում գործում է ամենաթողությունը»:

Նիկոյանն ընդգծեց, որ ամիսներ առաջ Վեհափառ հայրապետի դեմ բողոքի գործողություններ եղան. «Մի խումբ մարդիկ բռնություն իրականացրին Առաքելական եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ: Դա մեր երկրում վերջին իրադարձությունների հետեւանք էր եւ ուղղորդված էր քաղաքական առումով: Կարեն Պետրոսյանը նշանակվեց Գյումրիի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր: Պատահակա՞ն է: Որեւէ բան պատահական չէ: Նրան պարգեւատրեցին իր արած գործողությունների համար»:

Ըստ Սամվել Նիկոյանի՝ Վեհափառ Հայրապետի դեմ բողոքողները պատահական մարդիկ չեն. «Նրանք տարիներ շարունակ սնվել են գրանտներով: Կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են կաթողիկոսին պաշտպանություն տրամադրելուն այն ժամանակ, երբ դրա իրական անհրաժեշտությունը կա: Հայ առաքելական եկեղեցուն այսօր պետք է պաշտպանել սեռական եւ կրոնական փոքրամասնություններից: Եթե այսօր նրա վրա կան հարձակումներ նման փոքրամասնությունների կողմից, ապա քաղաքական ուժը պետք է պաշտպանի նրան: Եթե տեսնում ենք սեռական փոքրամասնությունների խրախճանք, ապա մեր դիրքորոշումը հստակ պետք է լինի»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1225889697559871/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930