Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ նոր իշխանությունը 10 տարի օգտագործել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին». ՀՀԿ ԳՄ անդամ

Նոյեմբեր 17,2018 13:39

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀԿ ցուցակով որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ եթե նախկին իշխանությունները փորձում էին Մարտի մեկի գործը կոծկել, ապա ներկայիս՝ նոր իշխանություններն այն օգտագործում են որպես քաղաքական գործիք: «Ներկայիս իշխանությունը նախորդ տարիներին զոհերի հարազատներին միավորում էր, մի օր դատախազություն էր տանում, մի օր՝ նախագահական, մի օր՝ ԱԺ. պահանջում էին բացահայտել այն մարդկանց, որոնց  գործողությունների պատճառով տասը զոհ եղավ»,-նախ նշեց Սամվել Նիկոյանը:

Նրա համոզմամբ՝ ներկայիս իշխանությունը տասը տարի օգտագործել է Մարտի մեկի զոհերի հարազատներին՝ քարոզչություն իրականացնելու նպատակով. «Նոր իշխանությունը մասնակից է եղել Մարտի մեկի իրադարձություններին: Այս վերջին ամիսներին ունեցե՞լ ենք մեկ դեպք, երբ հայտարարեն կամ ապացուցեն, որ զոհերից որեւէ մեկի պատճառը եղել են որեւէ մեկի գործողությունները: Չկա նման աշխատանք»: Սամվել Նիկոյանը հիշեց, որ տեսել է զոհերի հարազատների արցունքները, հուզվել նրանց հետ միասին եւ սպասել, որ որեւէ մեկի հարցում մի քայլ առաջ կարվի. «Բայց լսե՞լ եք, որ որեւէ մեկի մասով բացահայտում լինի վերջին ամիսներին, բա ինչո՞ւ չեն անում»:

Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ Հատուկ քննչական ծառայությունը մի քանի հայտարարություններ արեց Մարտի մեկի դեպքերի առնչությամբ, որոնք նախորդ տասը տարիների նախաքննության ժամանակ չէին արվել, ՀՀԿ անդամն այսպես արձագանքեց. «Ինձ համար դրանք պարզապես հայտարարություններ են: Սկզբից հավատում էի, մտածում, որ դրանք իրավական հիմք ունեն, հետո հասկացա, որ  պարզապես հայտարարություններ են: Կհավատամ, երբ կլինեն ապացույցներ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1225889697559871/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930