Նոյեմբերի 16-ին, ժամը 07:00-ի սահմաններում, ոստիկանության Մեղրիի բաժնի և ՌԴ ՊՆ N զ/մ ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1975 թվականին ծնված, Մոհամմադ Ա.-ն:
Նա նոյեմբերի 12-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն