ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։
Զինվորական Ծառայությունից ազատել
- 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.
- ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.
- ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.
- ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.
Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
- ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ս.Թ.
- ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.
Խիստ նկատողություն
- ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.
- ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Պ. Ա.
Նկատողություն
- ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.
Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից։
Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ՊՆ խոսնակ