«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով ըստ ընտրատարածքների առաջադրված թեկնածուների ցուցակները ավելի են վատատեսական դարձնում պատկերը: Եթե դաշինքի համամասնական ցուցակի առաջին 20 հորիզոնականները գոնե թողնում են ֆորմալ առումով մրցակցային տպավորություն, ապա ռեյտինգային ցուցակներն՝ ընդհակառակը: Նկատելի է, որ կա, այսպես ասած, առաջին պլանի դեմքերի կուտակում կոնկրետ ընտրատարածքներում, իսկ զուգահեռ էլ, որոշ տարածքային ցուցակներ ընդհանրապես զուրկ են որևէ դեմքից: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այստեղ ավելի քան լուրջ անելիք ունի Նիկոլ Փաշինյանը՝ դրանից բխող հետևանքներով: Այսինքն` ոչ միայն համամասնական ցուցակում, այլև տարածքային շատ ցուցակներում ընդգրկվածները ևս գործելու են շրջանառվող «Նիկոլ, վարչապետ» կարգախոսի տրամաբանության շրջանակներում՝ Փաշինյանի առանց այդ էլ ազդեցիկ անձի գործոնը կրկնապատկելով կամ եռապատկելով:
Իշխող ուժի հանդեպ իդեալիստական մոտեցում ունենալն ու պահանջելը որպեսզի ամեն ինչ արվի հստակ հաշվարկներով, կնշանակի չտիրապետել իրավիճակին: Ի վերջո հեղափոխության հախուռն ռիթմը թելադրում է իրենը: Սակայն առնվազն կարելի է ակնկալել, որ գոնե ուղերձների մակարդակում իշխանությունը ցույց տա, որ պատրաստ է լուծել ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ, ռազմավարական խնդիրներ:
Լևոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում