Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմուտքում որևէ մեկը Հայաստանից չի ակնկալում այնպիսի քաղաքականություն, որն իր շահերը կդնի հարվածի տակ». «168 ժամ»

Նոյեմբեր 17,2018 10:37

Ըստ նրա, եվրոպական կողմը հասկանում է և ակնկալում էր, որ պետք է ընտրություններ անցկացվեին Հայաստանում, քանի որ ներկայիս փուլում, երբ հեղափոխությունից հետո հապճեպ նշանակումներ են կատարվում սովորաբար, ներքաղաքական կյանքը քաոտիկ իրավիճակում է, դժվար է սպասել արդյունավետ աշխատանք, այնպիսի աշխատանք, որը պահանջում է համաձայնագիրը:

«Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ փոխվել է Կառավարության կազմը, և գուցե շատերը, որոնք նախկինում մասնակցել են այս համաձայնագրի կազմմանը, պատկերացում ունեին, թե ինչպես այն պետք է իրականացնեն, այլևս նույն պաշտոնում չեն: Այսինքն` կան նաև խոչընդոտներ, որոնք պայմանավորված են ներկայիս իրավիճակով: Հուսանք, որ ընտրություններից հետո իրավիճակն էլ ավելի լավը կլինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո արտաքին քաղաքական առաջնահերթություններին` Սյուզան Ստյուարտն ասաց, որ Հայաստանի համար արտաքին քաղաքական մարտահրավերները քիչ չեն: «Ուստի Արևմուտքում որևէ մեկը Հայաստանից չի ակնկալում այնպիսի քաղաքականություն, որն իր շահերը կդնի հարվածի տակ: Սակայն ԵՄ-ն, որպես կառույց, մշտապես աջակցել է, այսօր ևս աջակցում է ընտրական գործընթացներին, որը համապատասխան քաղաքական գործակցություն ևս պահանջում է: Ընտրություններից հետո շատ հարցեր ավելի որոշակի կդառնան: Կարծում եմ` ԵՄ-ում սպասում են ընտրություններին հաջորդող փուլին»,- ասաց նա:

Գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը կարծում է, որ առաջիկա ընտրություններում, հաշվի առնելով շարունակվող հեղափոխական տրամադրությունները, որոնք ՀՀ վարչապետը կարողացավ պահպանել, իշխող ուժը կստանա ձայների մեծամասնությունը: «Այլ կանխատեսումներ անել չեմ կարող: Կարծում եմ` գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք խորհրդարանում կհայտնվի՞ նախկին իշխանական կուսակցությունը, որը ներկայումս իրեն դիրքավորում է՝ որպես ընդդիմություն»,- ասաց նա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930