Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի է, որ այս պայմաններում կառավարությունը խոսում է շինարարության աննախադեպ աճի մասին. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 17,2018 10:15

Զարմանալի է, որ այս պայմաններում կառավարությունը խոսում է շինարարության աննախադեպ աճի մասին։ Մոռանալով, որ դեռեւս պահպանվող աճի ցուցանիշը ոչ թե իր, այլ նախկին կառավարության ձեռքբերումն է, որին ի վերջո հաջողվեց տնտեսության այս ճյուղը դուրս բերել երկարատեւ ճգնաժամից։ Այսօր այն կանգնած է նույն խնդրի առաջ։

Վերջին ամիսներին ոլորտում դեռեւս պահպանվող աճը թելադրված է եղել գերազանցապես նախկինից եկած դրսեւորումներով։ Դրա վկայություններից մեկն էլ բնակարանային շինարարությունն է։ Շահագործման հանձնված բնակտարածքի մակերեսը երրորդ եռամսյակում ավելացել է 3,4 անգամ։ Ըստ էության, դա էլ որոշակի ազդեցություն է ունեցել անշարժ գույքի, մասնավորապես բնակարանային շուկայում գրանցված օտարման գործարքների ակտիվության վրա։

Այդ շենքերի շինարարությունը շատ ավելի վաղ է մեկնարկել, քան տեղի կունենար իշխանափոխություն։ Մինչեւ շահագործման հանձնելը բնակելի շենքի կառուցումը երկար ճանապարհ է անցնում։ Դա տեւում է առնվազն 2-3 տարի։

Այնպես որ, գործող կառավարության աշխատանքի արդյունքները ինչպես բնակարանաշինության, այնպես էլ ընդհանրապես շինարարության ոլորտում կարող են երեւալ հետագայում։ Այս փուլում դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Հատկապես որ, ինչպես վկայում են վերջին մի քանի ամիսների դրսեւորումները, միտումները, մեղմ ասած, դրական չեն։ Շինարարության ոլորտը, դեռեւս ճգնաժամը ամբողջությամբ չհաղթահարած, կրկին մոտենում է վտանգավոր սահմանագծին։

Սա ունի իր պատճառները, որը կապված է ինչպես տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների, ձեւավորված սպասումների, այնպես էլ հասարակության սոցիալական վիճակի հետ։

Սոցիալական իրավիճակը վերջին ամիսներին Հայաստանում ոչ միայն չի բարելավվել, այլեւ ավելի է լարվել։ Դա արտահայտվել է եկամուտների կրճատման եւ գնաճային ճնշումների ակտիվացման տեսքով։

Մինչեւ ո՞ւր կհասնի այս վիճակը, ցույց կտա ժամանակը։ Որքան էլ շատ բան փորձ է արվում կապել նոր խորհրդարանի ձեւավորման հետ, միեւնույն է, դրանով պայմանավորված՝ մոտակա ժամանակահատվածում դժվար է էական փոփոխություններ սպասել։

Առավել եւս, որ անգամ ընտրություններից հետո դեռ բավական ժամանակ կպահանջվի կառավարություն ձեւավորելու, ծրագիր հաստատելու եւ որ ամենակարեւորն է, գործով զբաղվելու համար։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930