Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակայինը կրկին կբարձրանա. «168 ժամ»

Նոյեմբեր 17,2018 10:07

Այժմ, հաշվի առնելով ներկայացված խնդիրը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է հարկային բարեփոխումներին զուգահեռ իրականացնել նաև պարտադիր կուտակայինի դրույքաչափի փոփոխություն:

Այսպես, առաջարկվող օրենսդրական նախագծով՝ 2020 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կկազմի ամսական համախառն եկամտի 6,5 տոկոսը՝ նախկին 7.5-ի փոխարեն, բայց ոչ ավել, քան 32500 դրամը՝ նախկին 37500 դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ աշխատող անձանց կողմից պարտադիր կուտակայինին վճարվող գումարը կավելանա 1 տոկոսով կամ առավելագույնը 5000 դրամով:

Արդեն 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ, սույն օրենքի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կազմում է ամսական համախառն եկամտի 5,5 տոկոսը, բայց ոչ ավել, քան 27500 դրամը: Սրա արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից աշխատակիցներն իրենց եկամտի արդեն 4.5 տոկոսը պետք է վճարեն որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճար:

Այն, որ պետության տեսանկյունից այս փոփոխությունը միանշանակ իրավացի է, մենք անդրադարձել ենք վերը նշված հոդվածում, սակայն հասարակության տեսանկյունից այն կարող է հակառակ ընկալումն ունենալ: Իհարկե, հարկային բարեփոխում իրականացնելուն զուգընթաց այս փոփոխությունը չի ազդի քաղաքացիների կողմից տնօրինվող եկամտի ավելացման վրա: Սա, սակայն, նշանակում է, որ այն մոտեցումը, որ հարկերի նվազեցմամբ մենք ապահովելու ենք աշխատավարձի բարձրացում, այնքան էլ իրավացի չէ: Վերջնական տնօրինվող եկամուտը, կամ առավել ժողովրդական լեզվով ասած «մաքուր աշխատավարձը» էական փոփոխությունների չի ենթարկվելու, պարզապես մի տեսակի վճարումից այն փոխվելու է այլ տեսակի:

Հայկ ԲԵՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930