Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ. հունվար սեպտեմբերին արդեն հանցագործությունների թիվը 16 227 է. Արփինե Հովհաննիսյան

Նոյեմբեր 16,2018 23:33

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.

Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր։ Եթե ժամանակագրական առումով քիչ ավելի հետ նայենք, ապա կտեսնենք, որ 2016 թվականին այդ թիվը 12 հազար 294 էր։ Անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ։ Ու սա այն պարագայում, որ ներկայացված թվերը չեն արտացոլում համաներումից հետո ընկած ժամանակահատվածը։ Սակայն այս վիճակագրությունը, կարծես թե բնավ չի մտահոգում Ոստիկանությանը։ Օրերս Ոստիկանությունը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանել էր, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված: Այստեղ առաջանում է երկու հիմնական հարց.

  • Ի՞նչ չափման միավոր է օգտագործվում ոստիկանության կողմից աննախադեպը աճը գնահատելու համար
  • Գերծանրաբեռնվածությունը նշանակում է արդյոք միայն ասֆալտ+օլիգարխի թիկնապահներ ցուցադրական ելույթները, թե այն ներառում է Ոստիկանության այլ գործառույթներ եւս։

Հ.Գ. 2018 թվականի հունվար սեպտեմբերին արդեն հանցագործությունների թիվը 16 227 է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ամբողջ երկիր մը՝ Արշակավան

    (ՆՈՐ Արշակավան, that is…)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930