Բուխարեստում մեկնարկած 23 տարեկանների աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ մտած մեր երկու ազատ ոճային ըմբիշները՝ Վարդգես Կարապետյանը եւ Գեւորգ Մխեյանը մեդալների համար չեն պայքարի, քանի որ նրանց հաղթած մրցակիցները հետագայում պարտվեցին ու չհասան եզրափակիչ, ինչը մեր ըմբիշների առջեւ սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հեռանկար կբացեր:
Վաղը ասպարեզ կմտնի մեր հանրապետության եւս երեք ներկայացուցիչ՝ 74 կգ Անդրանիկ Գաբրիելյանը, 86 կգ Հովհաննես Մխիթարյանը եւ 92 կգ Սարգիս Հովսեփյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ