Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՄԱԿ-ը հետաքրքրված՝ ՀՀ ոստիկանությունը վերազինված է հատուկ միջոցներով, թե՝ ոչ. հայտարարություն

Նոյեմբեր 16,2018 20:25

Հարգելի՛ հայրենակիցներ, սույնով անդրադառնում ենք նոյեմբերի 13-ին՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և Միավորված Ազգերի Կազմակերպության պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման մասին։

Մասնավորապես մեզ անհանգստացնում է այն փաստը, թե ինչո՞ւ է ՄԱԿ-ը հետաքրքրված նրանով, թե ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառի Հայաստանի ոստիկանությունը ԼԳԲՏ խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման առումով։  Ինչո՞ւ է ՄԱԿ-ը հետաքրքրված՝ ՀՀ ոստիկանությունը վերազինված է հատուկ միջոցներով, թե՝ ոչ։ Այո,՛ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետություն է և որոշ չափով հաշվետու է իր գործողությունների համար միջազգային կառույցի առաջ, սակայն ընդունելի չէ, որ դրա քողի տակ միջազգային կառույցները միջամտեն Հայաստանի ներքին հարցերին և ազդեն մեր ինքնիշխանության վրա։ Ծանոթ չլինելով Հայի մտածելակերպին, Հայի մշակույթին ու նիստուկացին՝ ճիշտ չէ սեփական մոդելը ներդնել մի երկրում, որտեղ դա խորթ է։

Պետք է, գոնե, փորձել պահել հավասարակշռությունը, և չզրկել ազգը իր սեփական դիմագծից։ Նույն կերպ, ՄԱԿ-ում անդամագրված են Ամերիկայի Միացյալ Նահանգների նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին։ Տարբեր երկրներ ունեն տարբեր սահմանադրություններ, օրենքներ և ազատության տարբեր ընկալումներ։ Նշենք, որ աշխարհի 74 երկրներում, որոնք ՄԱԿ-ի անդամ են, միասեռականության քարոզը արգելված է/Ալժիր, Լիբանան, Եգիպտոս և այլն/։ Կան պետություններ, որտեղ համասեռամոլների դեմ մահապատիժ է կիրառվում։ Դրանք են՝  Եմենը, Իրանը, Մավրիտանիան,Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Աֆղանստանը, Սուդանը, Միացյալ Արաբական Էմիրատները, Սոմալին։[1] Հետաքրքիր է, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում ՄԱԿ-ը այս պետությունների նկատմամբ։

Նշենք, որ եթե, ինչպես նշել էր պարոն Օսիպյանը, ոստիկանությունը ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին, ապա նրանց համար առաջնային պետք է լինի ազգային շահն ու ժողովրդի ազգային դիմագծի պահպանումն ու դրա շարունակականությունը, այլ ոչ թե միջազգային կազմակերպություններին հաճոյանալը։

Համենայն դեպս կարողացանք հասնել նրան, որ միջազգային ֆորումը Հայաստանում չկայանա, և ապազգային ուժերի կողմից մշակված ծրագիրը չհասնի իր վերջնանպատակին։ Հայաստանի հանրությունը հանդուրժել է միասեռականությունը և շարունակում է հանդուրժել։ Սակայն մենք կոնկրետ բացառում ենք դրա քարոզը հատկապես անչափահաս երեխաների մոտ, ովքեր դեռ գիտակից տարիք չեն մտել։

 

Հայկական  արժեքների պահպանության

«ԿԱՄՔ» Հասարակական նախաձեռնություն

[1] Տես՝  https://www.washingtonpost.com/news/worldviews/wp/2016/06/13/here-are-the-10-countries-where-homosexuality-may-be-punished-by-death-2/?fbclid=IwAR1E_eOgWLd2DKItGkTuGIcdv12tlPFNYGOP1oSYJcTgRJr2IA53_3KXPAg&noredirect=on&utm_term=.ea6ba53b1847

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Հանդիպման ձեր նկարագրած թեման պաշտոնապե՞ս է հայտարարվել, թե՞ շենքի ձեր ծանոթ պահակն է պատմել…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930