Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկայում երկարաժամկետ առաքելությունը կսկսի աշխատել 24 հոգանոց խմբով, իսկ ընտրությունների օրը՝ 300 հոգուց բաղկացած թիմով

Նոյեմբեր 16,2018 19:01

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկի եւ քաղաքական վերլուծաբան Բարբարա Դեվիսի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:

Ուրշուլա Գաչեկը նշել է, որ առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ ազգային օրենսդրությանը:

Դիտորդները մշտադիտարկելու են թեկնածուների գրանցումը, քարոզարշավը, ընտրական եւ պետական այլ մարմինների աշխատանքները, ընտրական օրենսդրության կիրառումը, լրատվական դաշտը, դիմում-բողոքներում բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը:

Դեսպանի խոսքով՝ առաջիկայում երկարաժամկետ առաքելությունը կսկսի աշխատել 24 հոգանոց խմբով, իսկ ընտրությունների օրը՝ 300 հոգուց բաղկացած թիմով՝ լինելով հանրապետության տարբեր ընտրական տեղամասերում:

Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Նա նշել է այն թիրախային մարզերը, ընտրատարածքները, որտեղ, ըստ նրա,  հնարավոր է լինեն որոշ ռիսկային զարգացումներ:

Պատգամավորը վստահություն է հայտնել, որ առաջիկա ընտրությունները բացառիկ են լինելու նորանկախ Հայաստանի պատմության մեջ:  Նա նշել է, որ կան մտահոգություններ որոշ տարածքային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուների առումով, ովքեր շարունակում են առաջնորդվել հին մտածելակերպով եւ կարծում են, թե կարող են հին մեթոդներով քվե շահել:

Կողմերը պայմանավորվել են լինել մշտական կապի մեջ՝ հետեւելով իրադարձությունների զարգացմանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930