2 օր առաջ Տավուշի մարզի Այրում քաղաքում 80-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել 84-ամյա կնոջը: Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Մեր տեղեկություններով`նրանք հարեւաններ են, ծեծված կինը հարեւանին կասկածել է իր վառելափայտը գողանալու մեջ: Այդ պատճառով ծեր կինն անիծել է տղամարդուն, վերջինս էլ ծեծել է հարեւանուհուն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ