Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Առաքելյանը նշել է, որ քննության բողոքարկումից հետո սահմանված կարգով որևէ հավակնորդից գրավոր պահանջ չի եղել քննության ձայնագրությունը տրամադրելու վերաբերյալ

Նոյեմբեր 16,2018 18:07

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի նախաձեռնությամբ այսօր հանդիպում է կայացել հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի քննությունների սահմանված շեմը չհաղթահարած այն հավակնորդների հետ, ովքեր համաձայն չեն քննության արդյունքների հետ:

Հանդիպմանը հրավիրված 14 հավակնորդներից ներկայացել է 4-ը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. մասնավորապես, երկուստեք քննարկվել են բոլոր վիճահարույց հարցերը և բոլոր տարընթերցումներին տրվել են հստակ պարզաբանումներ: Լուսինե Առաքելյանը նշել է, որ քննության բողոքարկումից հետո սահմանված կարգով որևէ հավակնորդից գրավոր պահանջ չի եղել քննության ձայնագրությունը տրամադրելու վերաբերյալ, սակայն եթե վերջիններս դիմեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ապա նրանց կտրամադրվեն իրենց անձնական ձայնագրությունները և, ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով նրանք կարող են դիմել դատարան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի քննություններին մասնակցել է 199 հավակնորդ, որոնցից հավաստագիր է շնորհվել 128-ին:

ԿԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930