Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը պահպանում է հեղափոխության արժեքը, որը պետք է հասնի վերջնանպատակին». Կլեման Վուլե

Նոյեմբեր 16,2018 17:14

«ՀՀ-ն դրական քայլեր ձեռնարկել է ժողովրդավարական գործընթացներում, իսկ այս պահին կարեւոր խաչմերուկում է եւ վճռական որոշումներ պետք է կայացնի: Ընտրությունները մեծ հնարավորություն են՝ «չափելու» երկրի պատրաստակամությունը՝ իրական ժողովրդավարության ճանապարհին»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով դեկտեմբերի իննին սպասվելիք ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասաց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն, որը վերջերս ՀՀ կառավարության հրավերով եկել էր Հայաստան՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զեկույց պատրաստելու համար: Զեկույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկայում:

Կլեման Նյալեցոսի Վուլեի գնահատմամբ՝ հայ ժողովրդի ակնկալիքները չափազանց բարձր են այն համոզմունքի շուրջ, որ այս ընտրությունները լինելու են երկրի պատմության մեջ լավագույնը. «Այսօր ժողովրդավարությունը մեծապես կախված է նրանից, թե բազմակարծությունը որքանով է պահպանվում՝ իրավունքի գերակայության հիմքով: Վստահ եմ, որ հետհեղափոխական այս կարեւոր ժամանակաշրջանում ՀՀ իշխանությունները պատրաստակամ են քաղհասարակության հետ գործակցել, որպեսզի խնդիրների լուծումները գտնվեն համակարգային կերպով»:

Ըստ Վուլեի. «ՀՀ իշխանությունը պահպանում է հեղափոխության արժեքը, որը պետք է հասնի իր վերջնանպատակին: ՀՀ-ն գտնվում է իրավունքի գերակայության եւ ժողովրդավարացման ճանապարհին:

Տարեսկզբին հասարակությունը որոշեց խաղաղ ցույցեր անել, որոնք հայտնի են «թավշյա հեղափոխություն» անվամբ: Այդ խաղաղ անցումը պետք է ընկալվի որպես նոր հույս եւ հնարավորություն: Մյուս կողմից, քաղաքական առաջնորդների համար կարեւոր է օգտվել առիթից եւ ամրապնդել իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նաեւ տեղեկացրեց, որ այցելել է Լոռիի, Շիրակի եւ Վայոց Ձորի մարզեր, հանդիպել մարզպետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ. «Կառավարման մակարդակում փոփոխություններ կան, թափանցիկության ամրապնդման համար միջոցներ են ձեռնարկվել: Ուրախ էի տեսնել, որ հեղափոխությունը փոփոխություններ է բերել մարզերում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930