Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում դատական համակարգի թափանցիկությունը դեռ հարցականի տակ է». ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Նոյեմբեր 16,2018 16:12

Ներկայումս հայաստանյան դատարաններում քննվող որոշ գործերի համատեքստում դեռ հարցականի տակ է դատական համակարգի թափանցիկությունը եւ անկողմնակալությունը: Այս մասին այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն:

Նա շեշտեց, որ դեռեւս 2010թ.-ից անավարտ գործեր կան. «Թեեւ դատախազությունում ինձ վստահեցրին, որ որոշ գործեր վերաբացվել են, բայց ես հետեւյալը գիտեմ. ՀՀ քաղաքացիները դեռ հարցեր են բարձրաձայնում այն մասին, որ իրենց գործերով հստակ արդյունքներ չկան»:

Կլեման Նյալեցոսի Վուլեն ՀՀ կառավարությանը եւ դատական համակարգին կոչ արեց քայլեր ձեռնարկել, որպեսզի նոր Հայաստանում արդարադատության համակարգը լինի անկախ, իսկ դատական համակարգի գործունեության շնորհիվ մարդիկ վստահեն դատական իշխանությանը. «Դա ժողովրդավարության երաշխիքներից է: Դատական համակարգը պետք է անկողմնակալ եւ անկախ լինի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930