Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ընկերությունները Փարիզում կայացած սննդամթերքի տոնավաճառում ներկայացրել են իրենց ապրանքները

Նոյեմբեր 16,2018 16:02

Հոկտեմբեր ամսին հայկական յոթ ընկերություններ առաջին անգամ մասնակցել են SIAL Paris սննդամթերքի միջազգային ցուցահանդեսին: Նրանք ներկայացրել են սեփական արտադրության հայկական սննդամթերքը, ինչպիսիք են պտուղ-բանջարեղենային պահածոները, չրերը և խոտաբույսային թեյերը:

Տոնավաճառին հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել էր Միջազգային առևտրի կենտրոնի աջակցությամբ` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Business («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության «Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ» նախագծի միջոցով:

Տոնավաճառի ընթացքում ընկերությունները հաստատել են շուրջ 150 գործարար կապեր, ստացել են երկու հաստատված պատվերներ ու սպասում են ևս 25 պոտենցիալ պատվերների՝ այլ եվրոպական գնորդներից:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930