Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախկինում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների հանդեպ». ՄԱԿ-ի պաշտոնյա

Նոյեմբեր 16,2018 15:10

«Մարդիկ հպարտ են վերջին իրադարձություններով. ՀՀ-ում այս տարի տեղի ունեցած խաղաղ հավաքները բերեցին երկար սպասված փոփոխությունների»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Իմ քայլը» ժողովրդական շարժմանը, ասաց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն: Նա ընդգծեց, որ ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է խաղաղ հավաքներ անելու իրավունքը. «Այդպիսի հավաքներ ՀՀ-ում հնարավոր է իրականացնել պարզապես ծանուցմամբ: Իսկ ինքնաբուխ հավաքների համար իրազեկումն անհրաժեշտը չէ, եթե մասնակիցների թիվը չի գերազանցում հարյուր հոգին: Ցանկացած դեպքում, ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը, քանի դեռ հավաքը խաղաղ է»:

ՄԱԿ-ի պաշտոնյան ներկայիս ժամանակահատվածը ՀՀ-ի համար անցումային շրջան է համարում եւ շեշտում, որ ժողովրդական շարժման մեկնարկից ի վեր խաղաղ հավաքների սահմանափակում չի եղել. «Իսկ նախկինում եղել են որոշ մտահոգություններ: Շեշտեմ նաեւ, որ շատ դեպքերում ոստիկանության պրակտիկան չի համապատասխանում օրենսդրությանը: Խոսքը նախկին պրակտիկայի մասին է՝ մինչեւ անցումային փուլը: Նախկինում եղել են միջադեպեր, երբ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել՝ ցուցարարներին բերման է ենթարկել եւ պահել ավելի երկար, քան նախատեսված է օրենքով»:

Ըստ Կլեման Նյալեցոսի Վուլեի՝ ՀՀ ոստիկանությունը պետք է այնպես անի, որ իր գործելաոճը համապատասխանի օրենքին. «Կարծում եմ՝ դեկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո պետք է ուշադրություն դարձնել ոստիկանության աշխատողների կարողությունների բարձրացմանը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930