Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գրիգորյանը` Մարտի 1-ի գործի մասին. «Չի կարելի մեկ գործի վրա կենտրոնանալ»

Նոյեմբեր 16,2018 13:57

Aravot.am-ը «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի պատասխանատու Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս են պատրաստվում հասնել քաղաքական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտմանն ու օբյեկտիվ քննությանը, այդ թվում՝ Հարսնաքարի գործի, Բուդաղյանների սպանության, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, Բերձորի միջադեպի, ինչպես նշել են իրենց ծրագրում:

«Մենք տեսնում ենք, որ մարտի 1-ի գործի հետ կապված որոշ աշխուժություն կա, այն որոշ չափով բացահայտվում է, բայց մեզ համար անընդունելի է, որ միայն այդ գործն է առանձնացվել: Ընդունում ենք, որ դա կարեւոր էր, բայց նաեւ հասկանում ենք, որ ամենաշատն այդ գործն է առնչվել Նիկոլ Փաշինյանին: Մյուս կողմից էլ, բայց չէ՞ որ մենք որպես հասարակություն մերժել ենք բոլոր նախկին բարքերը, նախկին իշխանությունների բոլոր գործողությունները»,-նշեց Գրիգորյանը:

Նաեւ ընդգծեց. «Չի կարելի մեկ գործի վրա կենտրոնանալ, եթե ուզում ենք արդարության վերականգնում լինի, ազդակ տանք հասարակությանը, որ նման բաներ չեն լինելու, մենք պետք է բոլոր գործերով առնվազն վերաբացենք քննությունը…

Ես հասկանում եմ, որ իրավական իմաստով կարող է վաղեմության ժամկետի գործեր լինեն, բայց հարցը այստեղ իրավականը չէ, այլ այն, որ քաղաքական իմաստով բացահայտվեն մարդիկ, անունները, եթե օրենքը թույլ չի տալիս, արդեն պատժել, էդ ամեն ինչի իրավապահները կտան պատասխան: Բայց պետք է բացահայտվի եւ ասվի` այս գործի մեջ այս մարդն է, մյուսի հետ սա է կապված: Դա քաղաքական առումով կանխարգելիչ նշանակություն ունի»:

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի պատասխանատուն հավելում է. «Հասարակությունը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում միայն Մարտի 1-ի գործը,եւ ունի միայն դրանում արդարադատության հասնելու նպատակ: Բերձորում էլ է միջադեպ եղել, Հարսնաքարում էլ, հարյուրավոր դեպքեր են եղել, որոնք պետք է բացահայտվեն, որովհետեւ դրանից մարդիկ են տուժել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930