Լրահոս
Օրվա լրահոսը

«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը». Հայկակ Արշամյան

Նոյեմբեր 16,2018 12:59

Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը: Այն կնշանակվի մինչև նոյեմբերի 18-ը: Ֆոնեթոն-2018-ին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: Ֆոնեթոնին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին:

«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը»,– ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում ասել է Հայկակ Արշամյանը:  Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն Հիմնադրամում անցկացվող ստուգումները: Ըստ նախնական տվյալների՝ Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: «Հիմնադրամը շարունակում է  գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղղվելու է իր նպատակին», – շեշտել է Հիմնադրամի տնօրենը:

Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ Հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա: «Իհարկե, շատ կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Սակայն, ես ցանկանում եմ, որ Հիմնադրամը նաև բովանդակային ծրագրեր իրականացնի: Մենք պետք է Հայաստանը դարձնենք միտք արտադրող երկիր: Պետք է զարկ տանք Հիմնադրամի միջոցով ինովացիոն նոր բարձր տեխնոլոգիաներին, մենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաև մենք Հայաստանը Հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչ էներգիայի երկիր», – նշել է Հայկակ Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ ցանցապետություն աշխարհում: Դրա համար կա Սփյուռքը, անհարժեշտ է միայն ամրացնել  կապերը: «Մենք մի օր այն օրվան պետք է հասնենք, որ աշխարհում ասելով Հայաստան, հասկանան որակի բրենդ: Ես ուզում եմ՝ դա իրականություն դառնա Հիմնադրամի շնորհիվ, – ընդգծել է Հայկակ Արշամյանը, –  «այստեղ միայն գումարի խնդիրը չէ, կարևոր է Սփյուռքի ներգրավածությունը պետության կայացման գործում: Ինձ համար կարևոր չէ՝ ինչքան գումար է նվիրաբերվում, կարևոր է՝ քանի մարդ է մասնակցում համահայկական դրամահավաքին: Պետք է Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ մեծացնենք հայրենիքի նկատառմամբ սեփականության զգացումը, և դա պետք է լինի շատ իրական ու գործնական»:  

Ռադիոհաղորդման ձայնագրությունն ամբողջությամբ  կարող եք լսել այստեղ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930