Այսօր «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ԱԺ նիստին եկել էր ուշագրավ փողկապով, որոնց վրա պատկերված էին առյուծներ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանի սերը առյուծների նկատմամբ փոխանցվել է իրե՞ն, թե՞ դա այլ բացատրություն ունի: Հիշեցնեն, որ առյուծը Գագիկ Ծառուկյանի սիրելի խորհրդանիշներից է, նաեւ «Մուլտի գրուպի» լոգոն է առյուծով:
Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Սա ACRE-ի խորհրդանիշն է, իմ գործընկերներն են նվիրել»: ACRE-ն Եվրոպայում պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքն է, որի հետ համագործակցում է ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն էլ այդ դաշինքի հրավերով Բելգիայի թագավորություն էր գնացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ