Քաղաքացիների դիրքորոշումներն ու քաղաքական տրամադրվածությունները կարելի է հեշտությամբ կորզել տաքսու վարորդներից: Թավշյա հեղափոխությունից առաջ ուղեւորի նստելուց ամիջապես հետո նրանք դժգոհում էին կառավարության ղեկավարներից եւ սպառողական ապրանքների գների աճից: Փաշինյանի իշխանությունը ստանձնելուց հետո նրանց տրամադրությունը դրական փոփոխություն կրեց: Նրանք սպասողական վիճակում են: «Տեսնենք, ինչ է լինելու», ասում են հիմնականում:
Փաշինյանն ու իր թիմակիցները հավատացած են, որ ժողովուրդն իրենց լիազորել է ձերբազատվելու նախկին իշխանություններից, բայց թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը, նրանք հստակ պատկերացում չունեն:
Մարդիկ, սովորաբար, սպասելիքներով ու ակնկալիքներով են ապրում: Նրանք անհամբեր են եւ եթե որեւէ բան մեկ օրից մյուսը չի փոխվում իրենց ապրելակերպում, ապա հուսահատվում են: Ճիշտ է, կոռուպցիան ընդհանրապես եւ կաշառակերությունը մասնավորապես, ըստ շատերի պնդումների, վերացել են, բայց դեռ երկար ժամանակ ու քրտնաջան աշխատանք է անհրաժեշտ հին վերքերը բուժելու, համակարգը բարեփոխելու եւ թավշյա հեղափոխության բարիքները վայելելու համար:
Առայժմ բոլորի հույսերը կենտրոնացած են առաջիկայում սպասվող ընտրությունների վրա: Փաշինյանը ժողովուրդին առաջնորդում է դեպի երկար ժամանակ պահանջող մի գործընթաց, որի կերտողները նոր մտածողությամբ օժտված, թվային դարաշրջանի երիտասարդ սերնդի անդամներ են:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ,
Դետրոյթ, ԱՄՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
«Ճիշտ է, կոռուպցիան ընդհանրապես եւ կաշառակերությունը մասնավորապես, ըստ շատերի պնդումների, վերացել են »
այս տողին միմիակ նպատակը թէական ներդրողները խաբել է
«ճիշդ է»… «ըստ շատերի պնդումների»…
հմմմմ