Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի ընտրությունը և ժողովրդավարությունը

Նոյեմբեր 16,2018 11:50

Շատ երկրներում քաղաքապետի պաշտոնը բարձր դասվող պաշտոններից է տեղական կառավարման ոլորտում:

Ամբողջ աշխարհում կան տարբեր տեղական օրենքներ և սովորույթներ` կապված քաղաքապետի իրավասությունների հետ, և դա պայմանավորված է նրանով` քաղաքապետը ընտրվել է ուղի՞ղ ընտրությամբ, թե՞ միջնորդավորված: Կախված ընտրական համակարգից՝ քաղաքապետը կարող է լինել գործադիր իշխանության ղեկավարը`տեղական կառավարման ոլորտում, կարող է ղեկավարել մի քանի անդամից կազմված կառավարող մարմինը`որոշ չափով անկախ կամ ամբողջովին զրկված անկախությունից, և վերջիվերջո, քաղաքապետը կարող է ունենալ զուտ ձևական դեր: Քաղաքապետի ընտրությունը կարող է լինել ուղիղ` հանրության կողմից, կամ ավագանու կողմից` միջնորդավորված:
ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում փորձեցինք կատարել մի փոքրիկ հետազոտություն`ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը քաղաքապետեր ընտրելու հարցում, որ հասկանանք, թե որ ճանապարհն է ավելի ճիշտ՝ քաղաքապետի անմիջակա՞ն ընտրությունը, միջնորդավորվա՞ծ ընտրությունը, ինչպես արվում է Երևանում, թե՞ նշանակովի ձևը:

Ուսւմնասիրելով 100-ից ավելի մայրաքաղաքների փորձը՝ նկատում ենք, որ այն երկրներում, որտեղ քաղաքապետն ընտրվում է ժողովրդի կողմից`անմիջական ընտրությունների արդյունքում, արձանագրվում են ավելի բարձր ժողովրդավարության ցուցանիշներ:

Այդ ամենի հետ մեկտեղ՝ կան նաև երկրներ, որոնք, պատկանելով միջնորդավորված ձևով ընտրող երկրների շարքին, միևնույն է, ունեն բարձր ժողովրդավարության ցուցանիշ: Այստեղ, սակայն, պետք է նկատել, որ տոկոսային հարաբերակցությամբ, միևնույն է, նրանք զիջում են անմիջականորեն ընտրող երկրներին:

Զգալի տարբերություն է նկատվում այն երկրների դեպքում, որտեղ քաղաքապետը նշանակվում է: Այդ երկրներում ժողովրդավարությունը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում:
Հետազոտության մյուս առարկան հանդիսանում էին 750.000-1.500000 բնակչություն ունեցող քաղաքները: Պատկերը գրեթե չէր տարբերվում:

Որպես ժողովրդավարության ցուցանիշ՝ վերցրել ենք FH և EIU տվյալները: Ներկայացված գրաֆիկները պատկերը կդարձնեն ավելի ամբողջական:

Ժենյա Բարսեղյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930