Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը միմյանց սևացնելու ժամանակ չեն ունենա. հոգեբան. «Ա1+»

Նոյեմբեր 16,2018 11:05

Հարցազրույց հայ-ռուսական համալսարանի կրեատիվ ինդուստրիայի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլինա Ասրիյանի հետ

-Տիկի՛ն Ասրիյան, մինչև ապրիլյան հանրահավաքները քաղաքական ի՞նչ տրամադրություն էր տիրում Հայաստանում։

-Հասարակական ընկալման առումով քաղաքականության մեջ ճգնաժամային փուլ էր։ Եվ հանրահավաքների համար պատճառներ, իհարկե եղել են։ Ժողովուրդն իրեն խաբված էր համարում, հատկապես՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Անընդհատ հղում էր կատարվում այն ելույթներին, որտեղ երրորդ նախագահը խոստացել էր չմասնակցել ընտրությանը։ Տեղի ունեցածն առաջին հայացքից իհարկե բավականին տրամաբանական հանգուցալուծում կարող էր թվալ այն ամենից հետո, ինչ կատարվեց քաղաքական դաշտում։

-Որո՞նք էին այն հիմնական պատճառները, որ բնակչությանը մղեցին զանգվածային ցույցերի։

-Կան մի շարք թե՛ օբյեկտիվ պատճառներ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ ցանկացած երևույթը մեկնաբանելիս։ Օբյեկտիվ պայմաններից էին արժեզրկված խոստումները և սպասումները, սոցիալ-տնտեսական վատ պայմանները։ Այնուամենայնիվ այս բոլոր օբյեկտիվ պայմանները երբեք որպես հանգուցալուծում չէին բերի այն քաղաքական ակցիաներին, որ այսօր հեղափոխություն ենք անվանում։ Առանց կոնկրետ լիդերի, առանց ուղղորդված ազդեցության, որը տեղի ունեցավ սոցիալական ցանցերի միջոցով, և առանց կոնկրետ հանգուցային հաղորդագրությունների, հանգուցային բառերի, որոնք ուղղվում էին ժողովրդին, և վերջինս պարզապես գնաց այդ ուղերձների ետևից։

-Որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք մեծ դերակատարություն ունեցան։

-Առաջին ուղերձը, որի ետևից ժողովուրդը գնաց, «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսն էր։ Եվ առհասարակ ուսումնասիրելով գունավոր հեղափոխությունների առանձնահատկությունները՝ դրանք կարելի է անվանել նաև էլեկտորալ։ Այն իմաստով, որ նման հեղափոխությունները հիմնականում տեղի են ունենում որևէ քաղաքական ընտրությունից հետո։ Այսինքն՝ վեր է հանվում և բարձրացվում ընտրվածների լեգիտիմության հարցը։ Եվ այս առումով ՀՀ թավշյա  հեղափոխությունը ևս բացառություն չէր, որովհետև նորից վեր հանվեց առկա իշխանության լեգիտիմության խնդիրը։ Եվ մեղադրանքները հիմնականում այս ուղղությամբ էին։ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը, որն ուղղված էր յուրաքանչյուրին, բավական մեծ դեր խաղաց, ու ժողովուրդը պարզապես վեր կացավ իր տեղից։ Բացի դրանից շատ կարևոր է հասկանալ այս քաղաքական ակցիայի ձևաչափը։ Այսինքն՝ քաղաքական ակցիաները լոկալիզացված չէին որևէ տեղ, որևէ հրապարակում, ինչպես սովորաբար է արվում։ Նույն Ջին Շարպի մեթոդաբանության մեջ, որը սովորեցնում է հեղափոխություններ անելու արվեստը, ասվում է, որ հեղափոխությունը սովորաբար կառչած է լինում ինչ-որ մի տեղի, ինչ-որ մի հրապարակի։ Օրինակ՝ մենք դրա ականատեսը եղանք Ուկրաինայում․ այդ ամենը տեղի ունեցավ Մայդանի վրա։ Հայաստանում այդպես չէր, լոկալիզացված չէր այս ամենը։ Հեղափոխությունը քայլում էր փողոցներով և յուրաքանչյուրի մասնակցությունը, կարծես թե, անկասկած դարձնում։ Այսինքն՝ հեղափոխությունը, կարծես թե, գալիս էր քո ետևից, քո տուն նույնիսկ։ Եվ այլևս չմասնակցել այդ բոլոր պրոտեստային շարժումներին բավականին դժվար էր։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930