«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի կառույցում խնդիրներ են ծագել, կուսակցության անդամները չեն բացառում անգամ բողոքի ակցիաներ անելը։ Պատճառը՝ առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկնածու առաջադրելն է։
Կառույցի անդամ Գրիգոր Վարդանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, թե օրեր առաջ՝ քննարկումների ժամանակ Արթիկի ակտիվ են զանգել ՔՊ մարզային կառույցից և երկու անուն պահանջել՝ նախընտրական ցուցակում ընդգրկելու համար։ Կուսակցական ակտիվը հավաքվում, քննարկում է և որոշում են երեք թեկնածուներից երկուսին ընտրել։ Կուսակցական կառույցը քննարկում է երեք թեկնածուի՝ Սարգիս Պետրոսյանի, Վարդան Քերոբյանի և Գրիգոր Վարդանյանի անունները։ Ընտրվում են Սարգիս Պետրոսյանն ու Վարդան Քերոբյանը։ Կառույցի պատասխանատու Էդգար Կոստանյանը զանգահարում և հայտնում է երկու թեկնածուների անունները, սակայն մարզային կառույցից պահանջում են ոչ թե երկու, այլ մի թեկնածուի անուն»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում