Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտում թե աշխարհի չեմպիոնին, թե հավակնորդին ճեղքում կատարել չի ստացվում: Խաղացվել է հինգ տուր եւ բոլորն էլ ավարտվել են ոչ-ոքի:
Այսօր մրցամարտը հատում է հասարակածը: Կարլսենը խաղալու է սպիտակներով: Մրցամարտի կանոններով մեկօրյա հանգստից հետո սկսվող երկրորդ շրջանի առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերը կրկին աշխարհի չեմպիոնինն են լինելու, ինչը նրա համար որոշակի շահեկան իրավիճակ է ստեղծում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ