AD TV «Հարցազրույց» հաղորդման հյուրը հայտնի քաղաքական գործիչ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանն է։
Նա հաղորդման ժամանակ անդրադառնում է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու պատճառներին, մարտի 1-ի դեպքերին, տարվող քննությանը եւ ոչ միայն։ Առանձնացնենք նրա մտքերից մի քանիսը։
1.Ակնհայտ է, որ գործող վարչախումբը ոչ միայն որեւէ ձեւով չի արձագանքել նախկինում եղած սպառնալիքներին, մարտահրավերներին, այլեւ բազմապատկել է այն։
2.ՀՀԿ-ին միշտ քննադատել եմ, բայց վերջին 2-3 տարիներին սատարել եմ նրանց արտաքին քաղաքականությունը։ ՀՀԿ-ի ներկայացուցիչներին ասել էի, որ ընտրություններին գալու եմ ձեր շտաբում նստեմ, աշխատեմ, որովհետեւ մնացած բոլորը հեղափոխականներ են։ Առաջարկությունը ստացել եմ եւ ընդունել եմ, որովհետեւ ռիսկերն ու վտանգները այնքան մեծ են, անկախությունից մինչ այսօր նման սպառնալիքներ ՀՀ-ի եւ Արցախի նկատմամբ չեն եղել։
3.Նիկոլ Փաշինյանին ես մեղադրել եւ շարունակում եմ խստորեն մեղադրել մարտի 1-ի քննությունը տապալելու մեջ եւ քննությունը քաղաքական նպատակների համար օգտագործելու ջանքերը։ ՀՔԾ-ն ֆորմալ մարմին է,ՀՔԾ պետը ոչ համարժեք է գործում։
4.Օրեր առաջ Փաշինյանը հայտարարել է, որ անակնկալներ են խոստանում, ուրեմն՝ անակնկալներ ես իրենց համար եմ խոստանում, թող պատրաստվեն, քաղաքական զրահաբաճկոններ հագնեն, իրենց պատրաստած անակնկալները այնքան ակնհայտ են, դրանք լինելու են ձերբակալություններ, մարդկանց մեղավոր հայտարարել։
5.Եթե նախկին իշխանությանը մեղադրում էինք, որ փորձել են կոծկել մարտի 1-ը, սրանք այլ բան են անում, փորձում են օգտագործել որպես գործիք։
Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ՝
Տեսնես Քոչարյանին Հաագա տանելու ցուցակներն ի՞նչ եղան…
Давид Шахназарян стремится в парламент и ему плевать на то что о нем подумают люди и как его будут поносить. Расчёт простой, сообразно его интеллекту и моральным принципам. В РПА ему предложили третью строчку в списке или он добился этого в результате торга, неважно. Если каким то чудом РПА преодолеет 5% он окажется в парламенте. Таков расчёт. Вопрос, а почему РПА? Да просто ему третье место никто не предложил. Таким образом список моральных уродов возглавил Давид Шахназарян, оставив за собой Арташеса Гегамяна, Артура Багдасряна, Айка Бабуханяна и т.д. и т.п..:…