Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում վաղը մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի U23 աշխարհի առաջնությունը: Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտնելու է երկու ըմբիշ՝ 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը եւ 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը: Նրանք երկուսն էլ պայքարն սկսելու են որակավորման փուլից ու գոտեմարտելու են Իրանը ներկայացնող մրցակիցների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ