Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսը հայտնվել է հայ-ադրբեջանական հակամարտության էպիկենտրոնում. Լապշին

Նոյեմբեր 15,2018 22:03

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը սոցցանցի անհայտ օգտատիրոջից նամակ է ստացել, որին կցված է իր փաստաբանների դիմումը՝ իրեն լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու մասին: Ավելի վաղ Բելառուսի իրավապահ մարմինները պնդում էին, որ նման դիմում նրանից չեն ստացել, ուստի իրավունք ունեին նրան արտաքսել երկրից:

Ալեքսանդր Լապշինին ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի կողմից Ինտերպոլին հարցման հիման վրա: Բլոգերի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում՝ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Լապշինը Facebook սոցցանցում հրապարակել է իր փաստաբաններ Մասլովի և Շեկինայի 2017թ. փետրվարի 2-ի դիմումի սքրինշոթը՝ իրեն լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու մասին: Դրանում նկատելի է Մինսկի թիվ 1 կալանավորված անձանց պահելու վայրի կնիքը՝ մուտքի գրանցման 3.02.2017 թվականի 809 թվով:

Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունները Լապշինին արտահանձնել էին Ադրբեջանին: Փետրվարի 8-ին քաղաքացիության և միգրացիայի հարցերով վարչության պետ Անատոլի Բեգունը հայտարարել էր, որ Լապշինը որևէ միջնորդություն չի ներկայացրել: Նա նշել էր, որ եթե նման միջնորդություն լիներ, Լապշինը կարող էր մնալ երկրում մինչև այդ միջնորդության քննարկման ժամկետի ավարտը:

Հարցին՝ արդյոք նման միջնորդություն ներկայացվել է՝ Լապշինի բելառուս փաստաբան Եվգենի Մասլովը պատասխանել է, որ «չի կարող մեկնաբանել այդ գործը»: Բելառուսի Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության հեռախոսները հասանելի չեն մեկնաբանությունների համար:

Ալեքսանդր Լապշինն ասում է, որ փաստաթուղթն իրեն ուղարկել են ինչ-որ կնոջ անվամբ հասցեից՝ իր գործում ներգրավվված բելառուսս դատախազի անունից:

Ազատություն ռադիոկայանի հարցին, թե իր կարծիքով այդ փաստաթուղթը հենց դատախազն է ուղարկել, Լապշինը պատասխանել է. «Չեմ կարծում, որ դա Ն.-ն է: Սակայն դա սկզբունքային չէ: Կարևորը, որ փաստաթուղթն իմ ձեռքում է: Եվ այս փաստաթուղթը ապացուցում է, որ Բելառուսի իշխանություններն ինձ ապօրինի հանձնել են Ադրբեջանին՝ թաքցնելով լրացուցիչ պաշտպանության մասին իմ դիմումը: Ես արդեն ուղարկել եմ այդ փաստաթուղթը ՄԱԿ՝ ի լրումն նախկինում ներկայացված փաստաթղթերի: Ասում են, որ 2019թ. արդեն կընդունվի որոշում Բելառուսի դեմ իմ բողոքի վերաբերյալ»:

Ալեքսանդր Լապշինը գտնում է, որ փաստաթուղթը իզուր չէ հայտնվել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի՝ Մինսկ այցելության նախաշեմին:

«Որքանով հասկանում եմ, Ալիևի այցելությունը Մինսկ Բելառուսի ղեկավարության ներսում առաջացրել է որոշակի պայքար,- կարծում է նա:- Բելառուսը, ինքն էլ դա չցանկանալով, հայտնվել է հայ-ադրբեջանական հակամարտության էպիկենտրոնում: Իմ դեպքում Բելառուսը հանձնել է մարդու, ով այցելել է Ադրբեջանի տեսանկյունից գրավված տարածքներ: Սակայն ինչպես պետք է վարվել Ղրիմ այցելած Բելառուսի քաղաքացիների հետ: Հատկապես անցած շաբաթ Պորոշենկոյի կողմից ստորագրված օրենքից հետո, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն Ուկրաինան շրջանցելով Ղրիմ այցելության համար: Ստացում է՝ Բելառուսը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն չի հարգում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:

Հիշեցնենք, որ Լապշինն անարդյունք փորձում էր բողոքարկել իրեն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը, և 2017թ. փետրվարին նրան Մինսկից արտահանձնեցին Բաքու: Ընդ որում, Բելառուսի իշխանություններն անտեսեցին բլոգերին Ադրբեջանին չհանձնելու մասին Իսրայելի ԱԳՆ խնդրանքը: Հետագայում Լապշինն ասում էր, որ Ադրբեջանի բանտում իրեն սպառնացել են սպանել:

Բաքվի դատարանը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Սեպտեմբերի 11-ին Լապշինին ներում շնորհվեց Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից, և նա վերադարձավ Իսրայել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930