Կալկաթայում ավարտվեց «Tata Steel Chess India» շախմատային փառատոնը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատում վաստակեց 12 միավոր եւ ինչպես արագ շախմատում, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Իսկ հաղթողին որոշելու համար 1-2-րդ տեղերն զբաղեցրած Հիկարու Նակամուրան եւ Վիշվանաթան Անանդը (12,5-ական միավոր) անցկացրին թայ-բրեյք, որտեղ հնդիկ գրոսմայստերը հաղթեց 1,5:0,5 հաշվով ու դարձավ հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ