Հնդկաստանի Նյու-Դելի քաղաքում մեկնարկած կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունում վիճակահանությամբ Հայաստանի երկու ներկայացուցիչները մենամարտել կսկսեն նոյեմբերի 17-ին: 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պայքարի մեջ կմտնի երկրորդ փուլից եւ կհանդիպի հնդկուհի Պինկի Ռանիի հետ, իսկ 64 կգ քաշային Անի Հովսեփյանի առաջին մրցակիցը Արգենտինայի ներկայացուցիչ Դայանա Սանչեզն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ