Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հենց նոր ստացա Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչ Տ. Սիրունյանի որոշումը՝ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Մի խոսքով, հետաքննիչը, գործնականում հաստատելով խոչընդոտման փաստը, գտել է, որ հանցակազմ չկա՝ անգամ չփորձելով այդ մոտեցումը հիմնավորել որևէ «վերլուծությամբ»:
Բողոքարկելու ենք դատախազություն: Նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում»: