«Այլ կուսակցությունների ցուցակները գնահատելը կոռեկտ չէ, բայց երբ տեսա «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, կներեք, քաղաքական գաղափարախոսություն չգտա: Հազար ներողություն, բայց ոնց որ քաղաքական աջաբսանդալ լիներ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակին այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այդ մարդկանց մի մասը ողջ կյանքում եղել է ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դեմ, բայց հիմա հայտնվել է մի ցուցակում, որի ղեկավարը ԵՏՄ-ի ջատագով է դարձել: Այդ թեկնածուների մի մասը եղել է տարբեր բաների դեմ, որոնք այսօր պաշտպանում է Փաշինյանը: Ուստի չեմ հասկանում, թե ինչ սկզբունքներով է ձեւավորվել նրանց ցուցակը»,-նկատեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ցուցակում չի տեսել քաղաքական գաղափարախոսություն, որը կմիավորեր, ասենք, 4-րդ եւ վերջին հորիզոնականում գտնվող թեկնածուներին: Հիշեցնենք, որ արտահերթ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի իննին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հարգեցի ՙՙԱռավոտ՚՚՚՚ -ին՝ (նուրբ նկար է) Էդուարդ Շարմազանովը խոսում է աջաբսալդալի մասին սակայն ՀՀկ-ի ցուցակում հայտնվել է մի անձ, որի մասին ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ-ը համաձայն Իգոր Մուրադյանի ասել է՝ Айк Бабуханян — депутат Национального Собрания Армении, редактор газеты «Иравунк», партийный ренегат (конспиративное прозвище «Крыса», которое он получил от основателя Республиканской партии Ашота Навасардяна). http://lratvakan.com/news/104837.html