Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանն» ունի լեգիտիմ իրավունք՝ լինելու 2-րդ ուժը նոր ԱԺ-ում». Էդմոն Մարուքյան

Նոյեմբեր 15,2018 18:10

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երեկ հրապարակված նախընտրական ցուցակում ընգրկվել են այն կուսակցականները, որոնք առավել մեծ ներդրում են ունեցել ԼՀ-ի կայացման գործում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հայտնեց, որ ցուցակում երկու նոր դեմք ունեն՝ 1in.am լրատվականի եւ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, որը մշտապես եղել է ԼՀ-ի գործընկերը, եւ Կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ, իսկ ներկայում ԿԲ նախագահի խորհրդական, տնտեսագետ Արկադի Խաչատրյանը:

Էդմոն Մարուքյանը կրկին համոզմունք հայտնեց, որ իրենք հավակնում են լինել երկրորդ ուժը նոր խորհրդարանում՝ «Իմ քայլը» դաշինքից հետո. «Դրա համար մենք ունենք համապատասխան վարկանիշ եւ ներուժ: Երբ հասնենք խորհրդարան, ես կհայտարարեմ՝ մենք ընդդիմություն ենք, թե ինչ»:

Մարուքյանի խոսքով՝ իր ուժը նախորդ իշխանության հետ երբեւէ որեւէ գործարքի՝ կոալիցիայի մեջ չի մտել, այլ «Ելք» դաշինքի կազմում մեծ ներդրում է ունեցել երկրում տեղի ունեցած փոփոխություններում. «Լուսավոր Հայաստանն» ունի լեգիտիմ իրավունք՝ լինելու երկրորդ ուժը: Այդպես էլ լինելու է, մենք դրա համար ենք պայքարելու»: Հիշեցնենք, որ արտահերթ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի իննին:

https://www.facebook.com/aravot.am/videos/2189729334680623/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930