Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցում միակողմանի զիջումների չգնալ». Շարմազանովը վտանգներ է տեսնում

Նոյեմբեր 15,2018 18:04

«Այն, ինչ ներկայումս խոսվում է տարբեր անձանց կողմից՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւակերպմամբ, մեզ համար անընդունելի է: Արցախյան հիմնահարցի լուծման հիմքը պատճառների վերացումն է, իսկ այդ նպատակով նախ Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Այսինքն, ճանաչի, որ ԼՂՀ ժողովուրդն է հանրաքվեի միջոցով որոշելու իր ճակատագիրը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ եթե ԵԱՀԿ Միսնկի խմբի  համանախագահները կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանները թեկուզ անուղղակի ակնարկում են «տարածքներ՝ խաղաղության դիմաց» մոտեցման մասին, պետք է հաշվի առնել, որ հայկական կողմի համար դա ընդունելի չէ: Ինչ վերաբերում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե՝ ՀՀ-ի եւ Արցախի միջեւ առաջիկայում ռազմաքաղաքական դաշինք է կնքվելու, Շարմազանովը հիշեցրեց. «Նման մտադրություն եղել է դեռեւս ապրիլյան ռազմական գործողություններից հետո: Երբ գա ժամանակը, դրա մասին կխոսենք: Մենք լուրջ մտահոգություններ եւ մարտահրավերներ ենք տեսնում՝ ոչ միայն ազգային անվտանգության, այլեւ Արցախի հարցում»:

Շարմազանովը վստահեցրեց, որ դեկտեմբերի իննին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին  ՀՀԿ-ն մասնակցելու է Արցախի հարցում ունեցած առաջնային խնդրով՝ միակողմանի զիջումների չգնալ Արցախի հարցում. «Մենք նպատակ չունենք ասել, թե ներկայիս իշխանությունն ազգադավ է եւ ուզում է զիջումների գնալ: Ոչ, մենք էժանագին պոպուլիզմով չենք զբաղվում, այլ պարզապես ասում ենք, որ կա մարտահրավեր: Իսկ ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ՝ իր փորձով, կապերով, որպեսզի թույլ չտանք Արցախի հարցում անցանկալի զարգացում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2178154689102540/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930