Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանք, մենք ողջ ենք». Փախստականները բողոքի ցույց են անում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 15,2018 18:15

Այսօր կառավարության շենքի մոտ Ադրբեջանից բռնագաղթված մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում: Նրանք կառավարությունից պահանջում են վերջապես լուծել փախստականների խնդիրը եւ նրանց ապահովել բնակարաններով: Ցույցի մասնակիցները Երեւանում եւ մարզերում հանրակացարանների, նախկին վարչական շենքերում բնակվող քաղաքացիներն են:

 

Aravot.am-ի հետ զրույցում Կիրովաբադից բռնագաղթված Կարինե Արղամանյանը պատմեց, որ երկու որդիների հետ ապրում է Նոր Հաճնի 1-ին հանրակացարանում . «Քանի տարի է այդտեղ ենք ապրում, մի տղաս վատառողջ է. առաջին հարկու ենք, ցեմենտի վրա ենք, խոնավ, պատերը բորբոսնած են: Փոքր սենյակ է՝ 3 քառակուսի մետր է 20 տարի այդտեղ ենք ապրում: Զուգարանն ընդհանուր է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Մարիետա Աթայանն էլ Բաքվից է բռնագաղթել. Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ նախկին մանկապարտեզի շենքի սենյակը բաժանել են ու փախստականներին տեղավորել. «Դիվտով են բաժանել, նույնիսկ պատ չկա, ու 30 տարի է այդ պայմաններում ենք ապրում, առնետները վազվզում են: Սերժ Սարգսյանը եկել էր եկեղեցու բացմանը՝ Նոր Հաճնում, ու ասել էր՝ չկա փախստական, մոռացեք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բողոքի ցույցի մասնակիցներն ասացին, որ կասկածելի ու անհասկանալի մեթոդներով են բաժանվել փախստականներին հասանելիք բնակարանի վկայականները. Նրանք վստահեցրին՝ ոմանք «մաղարիչներով», ոմանք՝ «ծանոթ մեջ գցելով»:

Բռնագաղթածները վրդովված ասացին՝ եկող տարվա պետական բյուջեի նախագիծը կազմել են, քննարկում են, բայց փախստականների խնդիրը այդ բյուջեում չեն ներառել. «Ուղղակի մոռացել են մեզ, հանել են մեզ»: Նրանք բողոքի ցույցի էին եկել «Մենք կանք, մենք ողջ ենք», «30 տարի անտեսված, մոռացված, վաճառված», «Մենք 30 տարի փախստական ենք» պաստառներով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ադրբեջանի փախստական այն հայերը որոնք գացած են Արցախ, իրենց այդտեղ տրուած է, առատաձեռն կերպով շնորհուած է՝ հսկայական ինչքեր. տուն, տեղ, ագարակ, անասուններ, փեթակներ, մշակելի հող, առեւտրական ծրագրի համար կալուած, եւայլն եւայլն.

    Արցախի բնակչութեան թիւը շատ փոքր է. այդտեղ, այլազան տեսանկիւններէ, անհրաժեշտութիւնը կայ վերաբնակեցման, … եւ համայն հայութեան կողմէ հսկական գումարներով փողեր տրամադրվում են հայոց այդ ազատագրուած տարածքաշրջանին.

    ինչո՞ւ այդտեղ չեն գացած Ադրբեջանի այս փախստականները. ինչու ա՞յժմ հոն չեն բարեհաճիր երթալ.

  2. Արման says:

    Նախ և առաջ, հայերեն սովորեք հետո նոր պահանջներ ներկայացրեք: Ու էդ ռուսերեն գրածներն էլ ուրիշ տեղ դրեք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930