Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տրանսպորտի նախարարությունը 10 ամսում Դիլիջանի «անհաղթ փոսի» հարցը չլուծեց

Նոյեմբեր 15,2018 17:29

Դիլիջան քաղաքի կենտրոնում, միջպետական ավտոճանապարհին ավելի քան 10 ամիս մեծ փոս կա: Փոսը համացանցում մեծ քննարկման առիթ է դարձել, այն անվանել են՝ անհաղթ փոս, կատակով առաջարկել են դարձնել պահպանվող մշակութային հուշարձան: Այդ փոսի պատճառով տվյալ հատվածում միջպետական ավտոճանապարհը նեղացել է, երթեւեկը դժվարացել, վթար է տեղի ունեցել:

Դիլիջանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ այդ փոսի տակ կոտրված հենասալ է, որի տակով առու է հոսում: Քաղաքապետարանից հայտնեցին նաեւ, որ այդ ճանապարհը գտնվում է տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության ներքո:

Զանգահարեցինք այդ նախարարություն եւ հարցրինք`այդ փոսի վերացման համար մրցույթ հայտարարվե՞լ է: Պատասխանեցին, որ չեն կարող ասել, քանզի կա մրցույթների ցանկ, այնտեղ պետք է հստակ նշված լինի ճանապարհի անվանումը եւ այն, թե փոսը տվյալ ճանապարհի որ կիլոմետրին է գտնվում:

Այդ ճանապարհը սպասարկող Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Մանթաշյանին հարցրինք մրցույթի մասին: Նա ասաց, որ փոսի նորոգման նախագիծ է արվել, սակայն մրցույթի մասին ինքը տեղյակ չէ: Նա հայտնեց, որ Դիլիջան համայնքի ավագանու անդամները եւ ինքը որոշել էին փոսի նորոգման ուղղությամբ որոշ աշխատանքներ անել, սակայն Դիլիջանում տեղացած ձյունը խանգարել է դրան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը`Դիլիջանի բնակիչ Արարատ Ալիխանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930