Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանովի պատասխանը Մարուքյանին. «Մի հատ կողմնորոշվեք»

Նոյեմբեր 15,2018 16:26

«Էդմոն Մարուքյանին ասեք՝ մի հատ կողմնորոշվեք՝ ձեր կուսակցությունն ընդդիմություն է, թե իշխանություն, եւ ինչ գաղափարախոսություն ունի: Դրանից հետո միայն թող ՀՀԿ-ի վրա խոսի»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գնահատականին, որ «ՀՀԿ-ից պրծած ժողովուրդը չի ցանկանա նրան կրկին տեսնել խորհրդարանում», ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա շարունակեց Մարուքյանին ուղղված խոսքը. «Եթե այդքան շատ եք գոհ այսօրվա կառավարությունից, գնացեք Փաշինյանի հետ կոալիցիա կազմեք»:

Ապա Էդուարդ Շարմազանովը հարցադրում արեց. «Չեմ հասկանում՝ բացի Փաշինյանից, ինչո՞ւ պետք է այլ ուժերի ձայն տան…մեկ էլ՝ ՀՅԴ-ին կարող են տալ: Եթե քննադատում եք ՀՀԿ-ին, հաստատ Փաշինյանի կեսի-կեսի չափ լավ չեք քննադատում: ՀՀԿ-ին ավելի լավ քննադատող, քան «Իմ քայլը» դաշինքն է, գոյություն չունի: Ուստի ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք»:

Ինչ վերաբերում է Մարուքյանի բնորոշմանը, որ ըստ քաղաքագիտության՝ ընդդիմությունը դա ապագա իշխանությունն է, Շարմազանովը նկատեց. «Մարուքյանը չէ, որ պետք է ինձ քաղաքագիտության կանոններ սովորեցնի: Ես մի քանի տարի քաղաքագիտություն եմ դասավանդել: Իսկ Մարուքյանին ասեմ՝ ես նրան հաստատ նեղություն չեմ տա, որ խաշի հաշիվ փակի (ժպտում է): Աստված տա՝ ես փակեմ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2178154689102540/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930