Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր զարմիկ՝ 5 տարեկան Ռահիմ Կուրիևին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է նվիրել՝ ավելի վաղ ավելի քան 4000 անգամ հրում վարժությունը կատարելու համար:
«Ահմադ-Հաջի Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական ֆոնդի կողմից փոխանցում ենք այս մեքենան: Թող քեզ հայրդ դրանով տանի-բերի: Դու լավագույնին ես արժանի»,- ասել է Կադիրովը:
Երիտասարդ մարզիկը ցուցադրել է իր կարողությունները հենց նվիրած մեքենայի շարժիչի ծածկոցի վրա՝ Ռամզան Կադիրովին հավաստիացնելով, որ կարող է կատարել մինչև 5000 հրում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռահիմ Կուրիևը 2 ժամվա ընթացքում առանց դադարի 4105 անգամ կատարել է հրում վարժությունը: Սակայն Ռուսաստանի Ռեկորդների գրքի ներկայացուցիչները չեն ընդունել այդ ձեռքբերումը՝ «աննշան նկատառումների» պատճառով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ