Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն իսկ դերերը բաշխել են, մեկն իբրեւ ընդդիմություն է, մեկը՝ իշխանություն. մեկն իբրեւ թե խելքով է, մյուսը՝ դուխով». Փոստանջյան

Նոյեմբեր 15,2018 15:02

«Ներկայիս համակարգը թույլ չի տալիս քաղաքական մրցակցություն, բացի այդ, գտնում ենք, որ սա նպաստելու է ավտորիտար համակարգի վերակենդանացմանը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ առաջիկա քարոզարշավին տեղի է ունենալու հայհոյախառն աղմուկ, ինչի ներքո հնարավոր չէ քաղաքացիներին առաջարկություն անել, դիրքորոշում քարոզել. «Այս քաղաքական գործընթացը արտահերթ ընտրարշավով է տեղի ունենում, ժամկետները կարճ են, նորից նույն վարքագիծը պետք է դրսեւորվի՝ սեւ ու սպիտակի բաժանում: Արդեն իսկ դերերը բաշխել են, մեկն իբրեւ ընդդիմություն է, մեկը՝ իշխանություն: Մեկն իբրեւ թե խելքով է, մյուսը՝ դուխով: Իրականում երկուսն էլ նույն տրամաբանությունն ու ավտորիտարիզմն են ներկայացնում, եթե տեղի է  ունեցել հեղափոխություն, բայց այն տեղի չի ունեցել, սա կեղծիք է, ու տեսնում ենք, որ տապալված ռեժիմը արդեն խելքով է  հանդես գալիս ու որպես ընդդիմություն, հասկանում ենք, որ սա խաղ է»:

Փոստանջյանը նաեւ ասաց, որ ընտրական ցուցակներում ոչ պրոֆեսիոնալ երիտասարդներ են եւ հարց  է  առաջանում՝ արդյոք նրանք կարող են դիմակայել մարտահրավերներին: Նա արձանագրել է, որ ոչ միայն կրկնվել է նախորդ իշխանության վարքագիծը, այլեւ այս իշխանությունն ավելի վտանգավոր տիրույթ  է մեզ մղել, ըստ նրա՝ մեր պետբյուջեի 5-6 տոկոսը դուրս է բերվում ՀՀ-ից, տրամադրվում անհայտ ֆոնդերին. «Այս իշխանության օրոք Նախիջեւանյան սահմանում թշնամին մոտեցել է,  հասել է 500 մետր մեր սահմանագծի մոտ, մինչդեռ մինչեւ մայիս 5000 մետրի վրա էր»:

Փոստանջյանը հիշեցրեց, որ դեռ 2017 թվականից էր ինքն ասում, որ Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքը Բաղրամյան 26-ի նախագիծն է. «Այդ բոլոր նախագծերը մեր կողմից մերժվել են, հենց այնպես չէ, որ Ելք դաշինքը ստացել էր այդքան ձայն… այս ընթացակարգերով ձեւավորվելիք խորհրդարանը  հնարավորություն է տալիս վերաթարմացման, ոչինչ չի փոխվելու մեր առօրյա կյանքում, իբրեւ տապալված Սերժ Սարգսյանի կուսակցությունը մասնակցում է իբրեւ թե տեղի ունեցած հեղափոխության արդյունքում տեղի ունեցող արտահերթ ընտրությունների, սա կեղծիք է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930