Նոյեմբերի 15-ին, ժամը 09:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:25-ին, մարվել՝ 10:50-ին:
Այրվել են տան ննջասենյակի փայտյա հատակը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ), գույքը՝ մասամբ, և ջերմահարվել է առաստաղը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
ՀՀ ԱԻՆ