Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա մեծ մարդասիրական քայլ կլինի՝ մոնղոլ-թաթարներից ազատագրված Հայաստանում». ԱԺ-ում կարդացին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի նամակը

Նոյեմբեր 15,2018 13:40

 Ինչպես տեղեկացրել ենք, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարել ու ՔԿՀ-ներում պահվող անձանց կալանքը հաշվարկել 1 օրվա փոխարեն 1,5 օր՝ որպես մարդասիրական քայլ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարդաց «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Հակոբ Մարտիրոսյանի նամակը, որտեղ վերջինս խնդրում է պատգամավորներին նման օրենսդրական փոփոխություն կատարել. «Հավատացեք, 3 տարի 2 ամիս կալանավոր եմ եղել, նոր վճիռ եմ ունեցել, կարող եք ստուգել: Ահավոր մեծ թիվ է կազմում իմ բախտակիցների թիվը: Դա կլինի պետության բարի կամքի դրսեւորում ու ամեն հայի օջախում, ովքեր ունեն բանտերում հարազատ, դա մեծ մարդասիրական քայլ կլինի՝ մոնղոլ-թաթարներից ազատագրված Հայաստանում: Մեր ծնողները բավականին մեծ սպասումներ ունեն այսօրվա կառավարության ազգասիրական քայլից»:

Սակայն կառավարությունն այս նախագծին բացասական եզրակացություն է տվել: Պատճառաբանությունը հետեւյալն է՝ «Եթե այսօր մեղադրյալները եւ նրանց փաստաբաններն ամեն ինչ արել են, որ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն միջդատական վարույթում, կալանք չլինի, միայն գրավ եւ այլ միջոց, այս փոփոխությունից հետո այն վտանգը կա, որ այսուհետ մեղադրյալներն անեն ամեն ինչ, որ հատուկ պահվեն կալանքի տակ, որովհետեւ դրա դիմաց փոխհատուցում են ստանալու՝ հետո ավելի կարճ ժամկետում դատապարտյալի կարգավիճակով ՔԿՀ-ում գտնվելու համար: Սա կարող է հակառակ էֆեկտը տալ»:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը կառավարության անդամի այդ տեսակետի վրա զարմացավ. «Մեղադրյալներն իրենք չեն իրենց կալանավորում, նախաքննության մարմին գոյություն ունի, դատախազական հսկողություն գոյություն ունի, եւ եթե միջնորդություն է եղել, որ մարդը կալանավորվի, այդ միջնորդությունը կարող է փոփոխվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930