Վերջին ժամանակներս տարբեր քաղաքացիների կողմից շաhարկվում է բռնություն գործադրած անձի նկատմամբ ոստիկանության կողմից մեղմ վերաբերմունք դրսևորելու հանգամանքը, ինչը ըստ իրենց նպաստում է այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:
Մասնավորապես խոսքը գնում է 11.11.2018թ. քաղ. Ի.Նունուշյանի կողմից կնոջը՝ Ք.Իսկանդարյանին ձեռքով հարվածներ հասցնելու դեպքին, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ հետաքննության տեսուչներն անձի ձերբակալում իրականացնում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ կատարելուց հետո նրա փախուստը կանխել:
Տվյալ դեպքում, ոստիկանության Շենգավիթի բաժնի իրավասու ծառայողների կողմից Ի.Նունուշյանի նկատմամբ ընտանիքում բռնության կանխարգելման ՀՀ օրենքի համաձայն՝ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշման 2 տեսակի սահմանափակում, որը հանցագործության կատարման հնարավորության ռիսկը էապես նվազեցրել է, բացի այդ չի եղել նաև փախուստի վտանգ, ինչից ելնելով էլ ձերբակալում չի իրականացվել:
Ընտրանքում բռնության յուրաքանչյուր դեպք գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում և ՀՀ ոստիկանությունը պատրաստակամությամբ իրականացնում է իրեն օրենքով վերապահված գործառույթները՝ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու համար:
Նելլի ԴՈՒՐՅԱՆ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ