Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուսակցությունների մի կարեւոր հատվածը այդպես էլ հրաժարվում է մաս կազմել ափալ-թափալ ընտրապայքարին. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 15,2018 12:36

Խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող քաղաքական դաշտը մեր աչքի առաջ արդեն տրոհվել է առաջադրվածների եւ չառաջադրվածների ճամբարների՝ կասկածի ենթարկելով առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը։

Խորհրդարանական ընտրությունները մեր երկրում սովորաբար տեղի են ունենում շատ թե քիչ ազդեցիկ բոլոր կուսակցությունների ակտիվ մասնակցության պայմաններում, որովհետեւ քաղաքական ուժերի համար չկա դրանից ավելի կարեւոր ստուգատես։

Երեկ ավարտված առաջադրումները պարզեցին, որ կուսակցությունների մի կարեւոր հատվածը այդպես էլ հրաժարվում է մաս կազմել ափալ-թափալ ընտրապայքարին։ Ընդ որում՝ առաջադրվելուց հրաժարվում են ոչ միայն համեմատաբար փոքր ու թույլ ուժերը, այլեւ ընտրապայքարի փորձ ու տարիների հմտություն ունեցող կուսակցությունները։

Եվ հրաժարվում են ոչ թե նրա համար, որ ակտիվորեն բոյկոտեն խորհրդարանական ընտրությունները, այլ պարզապես դիտորդի կարգավիճակ ստանձնեն մի խաղում, որն ակնհայտորեն իրենցը չէ։

Ստեղծվում է հիրավի պարադոքսալ վիճակ, երբ հեղափոխությունը նախ եւ առաջ սկսում է խժռել ոչ թե իր զավակներին, այլ, պայմանականորեն ասած, նրանց հայրերին ու պապերին՝ հեղափոխության վետերաններին։ Դատեք ինքներդ. արդեն երեկվանից հայտնի տվյալներով՝ չառաջադրվածների շարքում են.

ա) 1995-1996 թվականների խորհրդարանական ու նախագահական ընտրապայքարներում եղանակ ստեղծած, այսպես ասած, հին հեղափոխականները՝ ԱԺՄ-ն, Դեմկուսը, Ա.Սադոյանի «Դաշինքը»։

բ) Չառաջադրվածների երկրորդ խումբն են 2003-ի նախագահական ընտրություններում հեղափոխական-ընդդիմադիրների դերը ստանձնած՝ Ս.Դեմիրճյանն ու իր ՀԺԿ-ն, 2008-ի նախագահական ընտրություններում նույն դերը վերցրած Տեր-Պետրոսյանն ու իր «Հայ ազգային կոնգրեսը», որոնք իրենց հոգեզավակ Նիկոլի կողմից քաղաքական դաշտը կլանելու հետեւանքով փաստորեն ասելիք չունեն։

գ) Չառաջադրվածների երրորդ խմբում էլ 2013-ին այդպես էլ լիարժեք հեղափոխական չդարձած Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ իր «Ժառանգության» հետ, որի գործառույթը կլանվել է արեւմտամետ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, ուստի Ալեն Սիմոնյանի նման ակտիվ րաֆֆիականները արդեն հասցրել են լքել խորտակվող նավը։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այն կուսակցութիւնները որոնք դուրս են մնում ընտրութիւններից, անոնք են որոնք լաւապէս գիտակից են թէ չնչին, աննշան թիւով քուէներ պիտի ստանան, եւ հետեւաբար կը նախընտրեն՝
    . չխայտառակուիլ
    . դրամ չմսխել
    . աւելորդ իրարանցում եւ յաւելեալ լարուածութիւններ չստեղծել, արդէն իսկ խառնաշփոթ կացութեան մը մէջ
    . չէզոք մնալ, սեւերու եւ սպիտակներու կռիւին մէջ

    Երանի մի քանի հատը եւս ունենային այդ իմաստութիւնը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930