Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի կրթական համակարգի օպերացիոն տրամաբանությունն այնպիսին է, որ վաղ տարիքից երեխաները բաժանվում են երկու խմբի. «168 ժամ»

Նոյեմբեր 15,2018 12:27

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները 350 և 800 հազար մարդկանց մասին բուռն քննարկումների առիթ դարձան։ Իհարկե, ընդունելի չեն հասարակությունը սպիտակների և սևերի, «ճռռացողների» և «ճռռացողների հաշվին ապրողների» բաժանելու մոտեցումները։ Նման բաժանումները պառակտում են հասարակությունները՝ անհնարին դարձնելով համակարգային խնդիրների լուծումը։ Կարևոր է հասկանալ, որ Հայաստանում առկա խնդիրների հիմնարար լուծումը հնարավոր է միայն համախմբման միջոցով։

Այդուհանդերձ, վարչապետի հայտարարությունները խնդրի արմատների մասին մտորելու տեղիք են տալիս։

Փորձենք հասկանալ նման իրավիճակի կրթական պատճառները։ Հայաստանի կրթական համակարգի օպերացիոն տրամաբանությունն այնպիսին է, որ վաղ տարիքից երեխաները բաժանվում են երկու խմբի։ Առաջին խմբում այն երեխաներն են, ովքեր վաղ տարիքից ստանում են բարձրակարգ կրթական ծառայություններ, զարգացնում են իրենց ներուժը և, ի վերջո, գտնում են բարձր վճարվող աշխատանք Հայաստանում կամ արտերկրում։

Երկրորդ խմբում այն երեխաներն են, ովքեր չեն հաճախում մանկապարտեզ, պետությունից և ընտանիքից էական աջակցություն չեն ստանում։ Այս երեխաները չեն ստանում բավարար գիտելիքներ և հմտություններ, ինչի արդյունքում դժվարությամբ են աշխատանք գտնում, եթե, իհարկե, հարազատներից մեկը նրանց աշխատանքի չի տեղավորում։

Այսպիսով, մեր կրթական համակարգը հենց սկզբից երեխաներին բաժանում է։ Նման իրավիճակներ առաջանում են նաև զարգացած երկրներում։ Բայց այդ երկրները հասկանում են, որ նման բաժանումը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։ Ի վերջո, այսօրվա դպրոցական դասարանում առկա իրավիճակը կանխորոշում է մեր վաղվա տնտեսական վիճակը։ Այդ պատճառով շատ երկրներում կարևորում են վաղ մանկության կրթությունը։

Աշխարհի շուրջ 50 երկրներում նախադպրոցական կրթությունը պարտադիր է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ վերջերս հայտարարեց, որ երկրի բոլոր երեխաների համար կրթությունը 3 տարեկանից դառնում է պարտադիր։ Կան հաշվարկներ, որ վաղ մանկության տարիքում ներդրված յուրաքանչյուր դոլարը տարիներ անց տասնապատկվում է և նպաստում է տնտեսության զարգացմանը։ Ցավոք, Հայաստանում նախադպրոցական կրթությունը և կրտսեր դպրոցը չեն կարևորվում:

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930