Լրահոս
Օրվա լրահոսը

Կոկորդիլոսի բուծարանի հիմնադիր. «Հիմա բոլորն էլ ասում են, որ իրենք բնապահպան են, բայց ես չեմ տեսել իրենց բնապահպանի լիցենզիան». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2018 12:20

ՀՀ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող ընկերությունը բախվել է մի շարք դժվարությունների։ Պարզվում է՝ Տանզանիայից ներդրողը չի կարողանում զալ Հայաստան, վիզա չունի։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են անցած տարվա վերջին։ Իսկ կոկորդիլոսի բուծարան հիմնելու ծրագիրը «Արմոն» ընկերությանն է։ Վարձակալության է վերցվել 15 հա տարածք։ Ընկերությունը նախատեսում է ներդրումների ծավալները հասցնել 10 մլն դոլարի։ Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 300-500 աշխատատեղ, իսկ կոկորդիլոսների հետ պետք է աշխատեն դրսից եկած մասնագետները։ Կոկորդիլոսի բուծման համար ներկրվելու է նեղոսյան կոկորդիլոսի 100 ձու, նախատեսվում է դրանց թիվը հասցնել 1000-ի։ Կոկորդիլոսաբուծարանի արտադրանքը արտերկրում է սպառվելու։ Միսն ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Արեւելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին՝ Եվրոպա։ Նշենք, որ «Արմոն» ընկերությունը ստեղծվել է անցած տարում, իսկ հիմնադիրն է Խաչատուր Սարգսյանը, Դավիթ Սարգսյանը եւ Սամվել Ղուկասյանը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանի հետ։

– Ե՞րբ է ընկերությունը սկսելու գործունեություն ծավալել։

– Հիմա զբաղված ենք թղթաբանական հարցերով, փորձում ենք ՊԵԿ-ից կոկորդիլոսի ձու ներկրելու թույլտվություն ստանալ։ Գիտե՞ք, երկրում ամեն ինչ խառն է, ամեն մարդ զբաղված է ընտրություններով։ Հավանաբար, մարտից սկսենք ծրագիրը իրագործել։

– Ծրագիրը մեծ աղմուկ է բարձրացրել որոշ բնապահպանների շրջանում։ Նրանք դեմ են արտահայտվել ծրագրին...

– Դե հիմա բոլորն էլ ասում են, որ իրենք բնապահպան են, բայց ես չեմ տեսել իրենց բնապահպանի լիցենզիան։ Ես կարդում եմ իրենց մեկնաբանությունները, հիմնավորումները, դրանք շատ անգրագետ են եւ մասնագիտական տեսանկյունից ողջունելի չեն։ Ես 15 տարի Աֆրիկայում եմ ապրել, աֆրիկացիները ավելի գրագետ են, քան մերոնք։ Թող ներեն ինձ այս խոսքերիս համար:

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930